Մակրոնը մտադիր է Պուտինի հետ նոր հեռախոսազրույց ունենալ

Մակրոնը մտադիր է Պուտինի հետ նոր հեռախոսազրույց ունենալ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակնկալում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նոր հեռախոսազրույց անցկացնել այս շաբաթ: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, պետքարտուղար Գաբրիել Աթալը՝ Ելիսեյան պալատում նախարարների խորհրդի նիստի արդյունքներով։

«Նախագահ Պուտինը խոստացել է վերադառնալ նախագահ Մակրոնի հետ խոսակցությանը, որպեսզի կարծիքներ փոխանակեն [Մարիուպոլի իրավիճակի վերաբերյալ]։ Հավանական է, որ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների միջև նոր խոսակցությունը տեղի կունենա այս շաբաթ»,- ասել է Աթալը։

Երկու առաջնորդների նախորդ հեռախոսազրույցը, որի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է իրավիճակը Մարիուպոլում, կայացել է երեքշաբթի երեկոյան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում