Եվրոպական ժառանգության օրեր՝ «Մեծամորում»

Եվրոպական ժառանգության օրեր՝ «Մեծամորում»

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանն այսօր հյուրերի պակաս չուներ:

Առիթը՝ Եվրոպական ժառանգության օրերին նվիրված միջոցառումն էր, որն իրականացվել էր Հայաստանում Լեհաստանի և Ֆրանսիայի դեսպանությունների նախաձեռնությամբ:

«Իմ պաշտոնավարման ժամանակվանից՝ 2017 թ.-ից սկսած, այս միջոցառումը մեծ ուրախությամբ է կազմակերպվել: 2017 թ., երբ ծրագիրն իրականացվում էր Ստեփանավանի Դենտրոպարկում և «Լոռի բերդ»-ում Եվրամիության ներկայացուցիչը ազգությամբ լեհ Պյոտոր Սվիտալսկին էր: Սա երևի թե նշանակում է, որ Եվրոպական ժառանգության օրերը պետք է միշտ կազմակերպենք լեհերի հետ: Բայց մեր հնարավորությունները ընդլայնվել են և մեզ են միացել նաև ֆրանսիացի գործընկերները: Լեհական կողմի հետաքրքրությունները Մեծամորի հանդեպ մեծ է, ապացույցը՝ Քշիշտոֆ Յակուբյակի այստեղ կատարած աշխատանքն է: Ուզում եմ նաև իմ շնորհակալությունը հայտնել Ֆրանիսայի արդեն նախկին արտակագ ու լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթին ու մեր գործընկերոջը՝ Սիրիել Լուրդին` Մեծամորի հնավայրի ու թանգարանի նկատմամբ ցուցաբերած առանձնահատուկ ուշադրություն համար:», -բացման խոսքում ասել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

Հայաստանում Լեհաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Պավել Չեպլակն իր խոսքում մասնավորապես շնորհակալություն է հայտնել Մեծամորի հնավայրի տարածքում պեղումներ իրականացնող հայ-լեհական հնագիտական արշավախմբի համաղեկավար, ազգությամբ լեհ Քշիշտոֆ Յակուբյակին կատարած աշխատանքի ու նվիրումի համար:

Ք. Յակուբյակի խոսքով էլ՝ մեծ պատիվ է աշխատել հայ գործընկերների հետ ու ներկայացնել հանրությանը պեղումների արդյունքում գտնված հնագիտական հարուստ ու հետաքրքիր նյութը:

Միջոցառման մասնակիցները շրջել են արգելոց-թանգարանում, ծանոթացել՝ ցուցադրությանը:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մամլո ծառայություն

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում