Էրդողանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորք այցից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի վարչապետն իրեն փոխանցել է հանդիպման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցին, թե Էրդողանը ի՞նչ կարծիքի է՝ արդյոք Փաշինյանը կթույլատրի Ադրբեջանի և Նախիջևանի միջև միջանցքի բացումը, Էրդողանը տվել է հետևյալ պատասխանը.
«Այս միջանցքը բացելու կամ չբացելու հարցը քաղաքական հարց է:
Հավանաբար մտորելու տեղիք է տալիս, որ Փաշինյանը մի կողմից սա է ասում, մյուս կողմից ցանկանում է հանդիպել ինձ հետ:
Եթե նա ցանկանում է հանդիպում ունենալ Թայիփ Էրդողանի հետ, ահա այստեղ կան արդեն հայտնի քայլեր, որոնք պետք է կատարվեն:
Մենք փակ չենք բանակցությունների համար, կբանակցենք: Իրականում ինձ հասել է ինձ հետ հանդիպելու ցանկությունը, որը նա փոխանցել է Վրաստանի վարչապետի միջոցով։ Բայց, ինչպես ասացի, այդ հանդիպումներին նախապատրաստվելուն զուգահեռ, նրանք պետք է դրական քայլերը կատարեն:
Վրաստանի վարչապետի՝ այս թեմաների շուրջ երկխոսություն ունենալու ինձ փոխանցած խնդրանքը և նոր գործընթաց սկսելու համար այդ քայլը, եթե իսկապես անկեղծ է, ես էլ ցույց կտամ մեր անկեղծութունը և այդտեղ կսկսի երկխոսությունը (դիվանագիտությունը)։
Բնական է, որ երկխոսության սկսելու պարագայում պետք է ինչ-որ բան քննարկել։
Հուսով եմ, որ այս պարագայում գերակշռում են ոչ թե բացասական, այլ դրական մոտեցումները: Այսպիսով, ես հույս ունեմ, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ այս խնդիրը կհաղթահարվի այդ միջանցքները բացելով»:
Կարծիքներ