Նոր Զելանդիան հայտարարել է հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի մասին
Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսը հայտարարել է ռուսական բիզնեսի և քաղաքացիների դեմ պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման մասին։ Այս մասին ասվում է գերատեսչության ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկրի կառավարության կայքում ։
Ինչպես նշվում է փաստաթղթում, նոր սահմանափակումները կազդեն ռուսական նավթի գների և երրորդ երկրների միջոցով Ռուսաստան և Բելառուս որոշակի ապրանքների արտահանման վրա, ինչպես նաև կպարունակեն ֆինանսատնտեսական սահմանափակումներ Ռուսաստանի քաղաքացիների և ձեռնարկությունների համար։ «Նոր Զելանդիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի 45 քաղաքացիների և 16 կազմակերպությունների դեմ, որոնք ներգրավված են սահմանափակող միջոցները շրջանցելու մեջ, այդ թվում՝ ռուսական պաշտպանական արդյունաբերության համար տեխնոլոգիաներ ձեռք բերելու ժամանակ», - ասել է Փիթերսը:
Կարծիքներ