Մինսկում 63 հազար մարդ է մասնակցել ի պաշտպանություն Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի

Մինսկում 63 հազար մարդ է մասնակցել ի պաշտպանություն Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի

Մինսկում մոտ 63 հազար մարդ է մասնակցել ի պաշտպանություն Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի: Այս մասին հայտնել է «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնը:

Նախագահական ընտրությունները Բելառուսում նշանակված են օգոստոսի 9-ին: Սվետլանա Տիխանովսկայան համարվում է Ալեքսանդր Լուկաշենկոյի ամենալուրջ մրցակիցն ընտրություններին մասնակցած բոլոր թեկնածուների շարքում, նշում է «Մեդուզա»-ն։

Ըստ TUT.by պորտալի՝ նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան իր ելույթը սկսել է բելառուսական լեզվով, այնուհետեւ՝ անցել ռուսերենի: Նահերթական անգամ հայտարարել է այն մասին, որ պատրաստվում է նախագահ դառնալ հանուն իր ամուսնու եւ բելառուսների, եւ իր հիմնական նպատակներն են քաղբանտարկյալներին ազատ արձակումը, նոր արդար ընտրությունների անցկացումը եւ 1994-ի Սահմանադրությանը վերադառնալու վերաբերյալ հանրաքվեի անցկացումը:

Սվետլանան խոսել է խաղաղ ակցիաներին ձերբակալությունների, ռուս զինյալների մասին, ում կապել են Տիխանովսկուն, հասարակ բելառուսների դժվար կյանքի մասին: Եվ նա եւս մեկ անգամ կրկնել է, որ մարդիկ, ովքեր եկել են նրա հանրահավաքին եւ աջակցում են միասնական շտաբին, խաղաղ բելառուսներ են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում