Վահան Բիչախչյանը կարող է տեղափոխվել ՌՊԼ

Վահան Բիչախչյանը կարող է տեղափոխվել ՌՊԼ

Спорт-Экспресс-ի հետ զրույցում Յուրի Գորբենկոն, որը «Ժիլինայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի ներկայացուցիչն է, ասել է, որ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր լիգա։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

«Վահան Բիչախչյանի տեղափոխության վերաբերյալ բանակցություններ ենք ունենում ՌՊԼ մրցաշարային աղյուսակի վերին հատվածի թիմերից մի քանիսի հետ։ Նա տաղանդավոր հայ խաղացող է, որը մեզ մոտ լեգիոներ չի համարվի»,-ասել է Գորբենկոն։

Սլովակիայի ընթացիկ առաջնությունում Բիչախչյանը մասնակցել է 15 խաղի, դարձել 6 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում