Ռուսաստանը չի խոչընդոտում Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու ԱՄՆ ջանքերին
Ռուսաստանը ոչ մի կերպ չի խոչընդոտում Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու ԱՄՆ դիվանագիտական ջանքերին, և մենք կշարունակենք հետամուտ լինել դրանց։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը։
Անդրադառնալով ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին հարցին, Միլլերը նշել է, որ եթե նման համաձայնություն ձեռք բերվի, Վաշինգտոնն այդ հարցով հայտարարություն կանի։
Կարծիքներ