Նրանք հիմա իմ լավ ընկերներն են. Թրամփի գրառումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social էջում գրառում է կատարել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասին՝ կցելով լուսանկար վաշինգտոնյան հանդիպումից:
«Մեծ պատիվ է լինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, երբ տասնամյակներ տևած պատերազմից և մահերից հետո մենք ստորագրեցինք խաղաղության պայմանագիր։
Նրանք երկուսն էլ հրաշալի մարդիկ են և մեծ առաջնորդներ։ Այժմ նրանք իմ լավ ընկերներն են»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը:
Կարծիքներ