Խոշոր ավտովթար Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին. քարով բարձված КАМАЗ-ը կողաշրջվել է
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը:
Ժամը 14:15-ի սահմաններում, 32-ամյա Պարույր Մխիթարյանը՝ իր վարած КАМАЗ մակնիշի ավտոմեքենայով, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից իր համար վթարային իրավիճակ ստեղծելն ու դեպքի վայրից հեռանալը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել քարով, որն ամբողջությամբ թափվել է:
Կարծիքներ