Թուրքիայում ինֆլյացիայի մակարդակը հոկտեմբերին կկազմի 2․5 տոկոս

Թուրքիայում ինֆլյացիայի մակարդակը հոկտեմբերին կկազմի 2․5 տոկոս

Թուրքիայում 18 տնտեսագետի մասնակցությամբ անցկացված ուսումնասիրության համաձայն՝ այդ երկրում սպառողական գների ինդեքսի աճը 2021թ․ հոկտեմբերին կկազմի 2․5 տոկոս։Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) հոկտեմբերի վերաբերյալ համապատասխան զեկույցը հրապարակելու է նոեմբերի 3-ին։ Սեպտեմբերին այդ աճը նախորդ ամսվա համեմատ կազմել էր 1․2 տոկոս՝ տարեկան կտրվածքով հասնելով 19․58 տոկոսի։

Նշենք, սակայն, որ Թուրքիայում գործող մեկ այլ կազմակերպության՝ «Ինֆլյացիայի ուսումնասիրման խմբի» (ENAG) տվյալների համաձայն՝ սեպտեմբերին ինֆլյացիայի մակարդակը նախորդ ամսվա համեմատ իրականում կազմել է 2․89 տոկոս, իսկ տարեկան կտրվածքով՝ 44․7 տոկոս։

Հավելենք, որ հոկտեմբերի 28-ին Թուրքիայի Կենտրոնական բանկը թարմացրել է ինֆլյացիաի կանխատեսումները՝ 2021թ․ տարեվերջի համար կանխատեսելով 18․4 տոկոս գնաճ (նախկին 14․1 տոկոսի փոխարեն), իսկ 2022թ․ համար՝ 11․8 տոկոս գնաճ (նախկին 7․8-ի փոխարեն)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում