Լեհաստանը հրաժարվում է վճարել Եվրամիության կողմից սահմանված օրական 1 միլիոն եվրոյի չափով տուգանքը
Լեհաստանի արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Զբիգնև Զեբրոն ասել է, որ Վարշավան չպետք է վճարի Եվրոպական դատարանի կողմից սահմանված տուգանքները, հայտնում է lenta.ru-ն:
«Լեհական պետությունը չի կարող ենթարկվել անօրինականությանը։ Լեհաստանը չի կարող և չպետք է վճարի ոչ մի զլոտի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ավելացրել է նախարարը։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Եվրոպական դատարանը Լեհաստանի համար սահմանել է տուգանք՝ օրական 1 միլիոն եվրոյի չափով՝ ԵՄ օրենսդրությանը նորմերը չկատարելու համար:
«Արդարադատության եվրոպական դատարանի որոշմամբ Լեհաստանը պարտավորվում է վճարել օրական 1 միլիոն եվրո տուգանք ազգային օրենսդրության գործողությունը կասեցնելուց հրաժարվելու համար, որը, մասնավորապես, վերաբերում է Գերագույն դատարանի կարգապահական պալատի իրավասությանը,», - ասվում է Եվրոպական դատարանի թվիթերում։
Լեհաստանի Սահմանադրական դատարանը, որի խնդիրն է ստուգել երկրի սահմանադրության համապատասխանությունն այլ կանոնակարգերին, հոկտեմբերի սկզբին որոշել է, որ ԵՄ մի շարք օրենքներ և որոշ եվրոպական դատարանների որոշումներ հակասում են երկրի հիմնարար օրենքին:
Դատավորները հայտարարել են, որ Լեհաստանի անդամակցությունը Եվրամիությանը, իրենց կարծիքով, չի տալիս ԵՄ մարմիններին գերակայություն դատական համակարգում և չի նշանակում Լեհաստանի ինքնիշխանության փոխանցում։
Նման որոշումը հակասում է ԵՄ-ի օրենքի գերակայության սկզբունքին, որը պնդում են Բրյուսելում։ Այս սկզբունքը նշանակում է, որ ԵՄ անդամ երկրների իրավական նորմերը մի շարք ոլորտներում չպետք է կիրառվեն, եթե դրանք հակասում են եվրոպական իրավունքի նորմերին։
Կարծիքներ