Թալանը հետ բերելու համար կարիք չկա իշխանության գալ. Իոաննիսյանը՝ ընդդիմությանը
Նախկին իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ ուզում են «գան իշխանության, որ թալանը հետ բերեն»։
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ շարունակելով.
«Ինչ խոսք, թալանը ետ բերելը ողջունելի է։ Բայց դրա համար կարիք չունեն իշխանության գան, պարզապես, թող թալանվածը հանձնեն գանձապետարան և պետգույքի կառավարման վարչություն»:
Կարծիքներ