ԱՀԿ-ն խորհուրդ է տվել 12 և բարձր տարիքի երեխաներին դիմակ կրել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ 12 տարեկանից երեխաները պետք է կրեն դիմակներ COVID-19-ի համավարակի դեմ պայքարի նպատակով, հաղորդում է Reuters-ը։ Առաջարկը զետեղված է ԱՀԿ-ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ փաստաթղթում:
Փաստաթղթով 12 տարեկան և բարձր երեխաներին խորհուրդ է տրվում կրել դիմակներ, երբ հնարավոր չէ պահպանել 1 մետր սոցիալական հեռավորությունը:
Ընդ որում՝ 6-11 տարեկան երեխաների համար դիմակ կրելը կապված է մի շարք գործոնների հետ՝ ներառյալ տվյալ տարածաշրջանում վարակվելու ինտենսիվությունը, երեխաների ունակությունը դիմակ կրելու, դիմակների հասանելիությունն ու ծնողների համապատասխան հետևողականությունը։
Երեխաների այդ տարիքային խմբի համար կարևոր ազդեցություն ունեն նաև ուսուցումն ու հոգեսոցիալական զարգացումը, ինչպես նաև երեխաների փոխազդեցության հավանականությունը մարդկանց հետ, որոնք հակված են լուրջ հիվանդության զարգացման ռիսկին։
Մինչև 5 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում կրել դիմակներ անվտանգության նկատառումներով և ընդհանուր առմամբ երեխայի շահերից ելնելով:
Կարծիքներ