2021 թ. Արցախի կառավարությանը հատկացվել է 128 միլիարդ 700 միլիոն դրամ․ ՀՀ ֆինանսների նախարար

2021 թ. Արցախի կառավարությանը հատկացվել է 128 միլիարդ 700 միլիոն դրամ․ ՀՀ ֆինանսների նախարար

ԱԺ նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց Արցախին հատկացումները։

2021 թվականին պետական բյուջեով սկզբնապես հաստատված 64․8 միլիարդ դրամից բացի Արցախի կառավարությանը լրացուցիչ հատկացվել է 63․9 միլիարդ դրամ։

«Դրանք հանրագումարով տարվա ընթացքում կազմել են 128 միլիարդ 700 միլիոն դրամ»,- ասաց նախարարը։

Միջոցառումները նախատեսված են եղել արցախցիների համար կենսական նշանակության սոցիալական և տնտեսական հարցերի կարգավորման համար։

«Այդ ֆինանսական միջոցները չեն ներառում Արցախի պատերազմի հետևանքների մեղմմանն ուղղված այն ծրագրերի ֆինանսավորումը, որը 2021 թվականի ընթացքում իրականացվել է ՀՀ-ում։ Վերջիններիս իրականացման համար ծախսվել է մոտ 69 միլիարդ դրամ»,- ասաց Խաչատրյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում