Բաքվում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով 15 մարդ է վիրավորվել
Բաքվի Նարիմանի շրջանում գտնվող 16 հարկանի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով 15 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Տեղեկության համաձայն՝ շենքից տարհանվել է 50 մարդ, այդ թվում՝ 15 երեխա։
Հրդեհն ամբողջությամբ մարվել է։
Հրդեհի բռնկման նախնական վարկածը էլեկտրալարերի կարճ միացումն է։
Կարծիքներ