Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզադպրոցի կառուցման ժամկետը սահմանվել է 3 տարի

 Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզադպրոցի կառուցման ժամկետը սահմանվել է 3 տարի

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեցին, որ անցած շաբաթ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի հանրային գերակա շահ ճանաչելու որոշման նախագիծը տրամադրվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների դիտարկմանը։ Երկու օրվա ընթացկում կլինեն դիտարկումները, կամփոփվեն և կտրամադրվեն Կառավարությանը։

Նաև տեղեկատվություն տրամադրեցին 250 էլեկտրական ավտոբուսների ձեռք բերման աշխատանքների ընթացքի մասին։ Քաղաքապետին զեկուցեցին, որ  Ասիական զարգացման բանկի հետ հանդիպումներ և քննարկումներ են ունեցել 250 էլեկտրական ավտոբուսների ձեռքբերման համար, ինչպես նաև ենթակառուցվածքների բարելավման ծրագիրն իրագործելու համար։ «Կա ծրագիրն իրականացնելու դրական միտում։ Այս պահին իրենց կողմից վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվարկման պրոցեսն է տեղի ունենում՝ ծրագրի հետագա իմպլեմենտացիան իրականացնելու համար»։

Քաղաքապետին նաև զեկուցվեց, որ Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի նոր շենքի կառուցման շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումն ավարտված են։ Նախագծով կառուցման ժամկետը 3 տարի է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում