Հավաք-խորհրդակցություն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում
ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանի ղեկավարությամբ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է հավաք-խորհրդակցություն։
Քննարկվել են զորամասերի ներքին վերակարգերի կազմակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, կայազորային կարգապահական վաշտերի օրվա կարգացուցակի խստացման, ռազմաուսումնական հաստատություններում զորքերի ծառայության ուսուցման, պահակային ծառայության օպտիմալացման ու տեսադիտարկման համակարգերի ներդրման խնդիրներ։
Կարծիքներ