Արցախի նախագահն ուժային կառույցների ղեկավարների հետ քննարկել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 30-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ:
Այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը։
Քննարկվել են Լաչինի միջանցքի փակման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ոչ աշխատանքային օրերին հանրապետությունում կարգուկանոնի պահպանման հետ կապված հարցեր: Այդ համատեքստում երկրի ղեկավարը հանձնարարել է պատկան մարմիններին շարունակել կատարել իրենց պարտականությունների ուժեղացված ռեժիմով:
Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:
Կարծիքներ