Չինաստանում COVID-19-ի նոր դեպքերի թիվն օրական ավելացել է 2,3 անգամ

Չինաստանում COVID-19-ի նոր դեպքերի թիվն օրական ավելացել է 2,3 անգամ

Չինաստանում երեքշաբթի օրը գրանցել են նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 5370 նոր դեպք, ինչը մոտ 2,3 անգամ ավելի է, քան նախորդ օրը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիգիենայի և առողջության պետական ​​կոմիտեն։

Ինչպես նշվում է տարածված հայտարարության մեջ, ջերմություն, հազ  է հայտնաբերվել 3602 մարդու մոտ, մնացած 1768-ը ասիմպտոմատիկ վարակակիրներ են։ Նոր հայտնաբերված վարակվածներից միայն 216-ն են եկել արտերկրից։

Հրապարակված վիճակագրության համաձայն՝ վերջին յոթ օրվա ընթացքում տեղական բուժհաստատություններում ախտանշաններով կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է օրական միջինը 17,4%-ով և կազմել 11984 մարդ (20634՝ ասիմպտոմատիկ հիվանդներով, որոնք նույնպես գտնվում են հիվանդանոցում): Նրանցից միայն ութն են ծանր վիճակում։ Բուժման ենթարկվողների մոտ 80%-ը վարակվել է հանրապետությունում, մնացած 20%-ը եկել է արտերկրից։

Պաշտոնապես Չինաստանում ամբողջ ժամանակ հիվանդ է եղել 120,5 հազար մարդ՝ չհաշված ասիմպտոմատիկ վարակակիրներին։ Անցյալ տարվա հունվարի 25-ից Չինաստանում կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել, համաճարակի սկզբից ի վեր երկրում մահացել է 4636 մարդ:

Վերջին օրերին երկրում համաճարակային իրավիճակը կտրուկ վատթարացել է. Բարձր վտանգի ենթարկված բնակավայրերի թիվը 316 է՝ երկու անգամ ավելի, քան ուղիղ մեկ շաբաթ առաջ։ Վերջին մեկ ամսվա ընթացքում վարակի տեղական դեպքեր են հայտնաբերվել Չինաստանի 31 վարչատարածքային միավորներից 28-ում՝ նահանգի, կենտրոնական քաղաքի կամ ինքնավար շրջանի մակարդակով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում