Հնդկաստանում 63 հավ է սատկել սրտի կաթվածից հարսանիքի ժամանակ բարձր երաժշտության պատճառով

Հնդկաստանում 63 հավ է սատկել սրտի կաթվածից հարսանիքի ժամանակ բարձր երաժշտության պատճառով

Հնդկաստանի Օդիշա նահանգի Բալասան շրջանում 63 հավ է սատկել սրտի կաթվածից հարսանեկան երեկույթի ժամանակ հնչեցրած բարձր երաժշտության պատճառով։ Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։

Ինչ-որ պահի նրանք երաժշտությունը շատ բարձր են միացրել և սկսել պայթեցնել ճայթռուկները։ Աղմուկը վախեցրել է հավերին, և նրանք սարսափած վազել են ֆերմայի տարածքում։

Կենդանիների վիճակով անհանգստացած տղամարդը գնացել է և խնդրել նորապսակներին իրենց հանգիստ պահել։ Սակայն, ինչպես ասում է հնդիկը, նրանք այնքան հարբած էին, որ լուրջ չեն ընդունել նրա խոսքերը և շարունակել են ուրախությունը։ Երբ տղամարդը վերադարձել է ֆերմա, նա հայտնաբերել է 63 սատկած հավ, որոնք, ենթադրաբար, սատկել են սրտի կաթվածից, որն առաջացել է վախից:

Հաջորդ առավոտյան թռչնաբույծը հարսնացուի ազգականներին խնդրել է փոխհատուցել սատկած կենդանիների վնասը, սակայն նրանք հրաժարվել են։

Կենդանաբանության պրոֆեսոր Սուրյականտա Միշրան բացատրել է, որ աղմուկն իսկապես մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը ինչպես մարդկանց, այնպես էլ թռչունների մոտ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում