Ուկրաինայի պաշտպանության եւ ֆինանսների նախարարները վարակվել են կորոնավիրուսով

Ուկրաինայի պաշտպանության եւ ֆինանսների նախարարները վարակվել են կորոնավիրուսով

Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հիվանդացել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է Ukrinform-ը` վկայակոչելով պաշտպանության նախարարությունը:

Նախարարի վիճակն ու ինքնազգացողությունն այժմ բավարար են գնահատվում:

Ուկրաինայի նախագահի` Դոնբաս ուղեւորությունից առաջ Տարանը կորոնավիրուսի ախտորոշման թեստ էր հանձնել, եւ արդյունքը դրական էր, հայտնում է 112.ua-ն:

Պաշտպանական գերատեսչության պետն ինքնամեկուսացվել է եւ այժմ աշխատում է հեռավար ռեժիմով: Ուկրաինայի պաշտպանության նախարարի նախապես պլանավորված աշխատանքային գրաֆիկում համապատասխան փոփոխություններ են կատարվել:

Ավելի ուշ «Ինտերֆաքս-Ուկրաինա» լրատվական գործակալությունը հայտնեց, որ երկրի Ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն նույնպես վարակվել է COVID-19-ով:

«Ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն այժմ արձակուրդում է COVID-19-ի պատճառով: Այս ժամանակահատվածի համար նախարարի պարտականությունները վստահվել են նրա առաջին տեղակալ Դենիս Ուլյուտինին»,- հայտնել են մամուլի ծառայությունից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում