Գոլուբինը խոսել է Արսեն Զախարյանի վնասվածքի մասին
«Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է կիսապաշտպանի առողջական վիճակի մասին։ Նրա խոսքերը մեջբերում է Sport Express-ը։
«Լուրջ ոչինչ չկա։ Նույնիսկ MRT-ի կարիք չեղավ: Փառք Աստծո, ամեն ինչ անցավ: Ավելի ուշ պարզ կլինի՝ նա կմարզվի՞ ընդհանուր խմբում, թե՞ ոչ»,- ասել է Գոլուբինը։
Փետրվարի 23-ին «Ռեալ Սոսյեդադն» Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի խաղում հանդիպել էր «Վիլյառեալի» հետ։ Խաղի 71-րդ րոպեին Զախարյանը խաղային դրվագում բախվել էր հակառակորդ թիմի պաշտպան Երսոն Մոսկերային և ընկնելով՝ վնասել է աջ ձեռքը, որից հետո նա բժիշկների ուղեկցությամբ լքել էր խաղադաշտը։
Հանդիպումն ավարտվել էր «Ռեալ Սոսյեդադի» պարտությամբ՝ 1։3 հաշվով։
Զախարյանն իսպանական ակումբ է տեղափոխվել 2023 թվականի օգոստոսին՝ Մոսկվայի «Դինամոյից»։ Նրա պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսը: Նա Լա Լիգայում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Կարծիքներ