Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնավերվել է 8 պարկուճ, 5 գնդակ և Mercedes մակնիշի կայանված ավտոմեքենա
Երեկ՝ մարտի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներոմ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Կայքի տեղեկություններով վիրավորը եղել է Երևանի բնակիչ՝ 26-ամյա Անդրանիկ Ներսիսյանը։
Ոստիկանները և Մալաթիա-Սեբաստիայի դատախազ Դավիթ Վեքիլյանը օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Անդրանիկի փողոցի 115 շենքի 1-ին հարկի շքամուտքի դիմաց, որտեղ անհայտ անձը չպարզված հրազենից կրակոցներ է արձակել Ա. Ներսիսյանի ուղղությամբ։
Դեպքի վայրում հայտնաբերվել է թվով 8 պարկուճ և 5 գնդակ։ Ոստիկաններն ու քննիչները շքամուտքի ներսում հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ ու մի քանի գնդակ։ Իսկ շքամուտքի դիմաց հայտնաբերվել է Mercedes մակնիշի կայանված ավտոմեքենա, որի դիմապակու վրա առկա են կրակոցի հետքեր։ Ավտոմեքենայի մեջ՝ տեսանելի վայրում, հայտնաբերվել է կրակված գնդակ։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը նախկինում սպանության համար դատապարտված, մոտ 2 ամիս առաջ գաղութից ազատված, քրեական պատմություններով հայտնի «Զոն նայող Անդուլիկն է:
Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Կարծիքներ