Չարենցավանի ոստիկանները գողություններ են բացահայտել

Չարենցավանի ոստիկանները գողություններ են բացահայտել

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները, գողություններ կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Չարենցավանի 32 և 34 տարեկան երկու բնակչի։
Ոստիկանությունում բերման ենթարկվածները խոստովանեցին, որ օգոստոսի 15-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Չարենցավանի քաղաքային գերեզմանատանը կից հողամասերից կատարել են գողություններ։ Գողացել էին երկաթյա խողովակներ ու մետաղյա ցանկապատեր։
Գողոնը հայտնաբերվել է։
Կատարվում է հետաքննություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում