Ռոնալդուն պատրաստ է մասնակցել «Յուվենտուսի» առաջիկա հանդիպմանը
Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է մասնակցել Իտալիայի առաջնության հերթական տուրի՝ «Սպեցիայի» դեմ հանդիպմանը, հայտարարել է ակումբի գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն:
«Ռոնալդուի հետ ամեն ինչ կարգին է: Նա արդեն մարզում է անցկացրել թիմի հետ և պատրաստ է խաղադաշտ դուրս գալ:
Առաջիկա հանդիպմանը Ռոնալդուի մասնակցության վերաբերյալ որոշում կընդունենք հանդիպման օրը»,- Պիռլոյի խոսքը փոխանցում է «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը:
«Սպեցիա» - «Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին Երևանի ժամանակով 18:00-ին:
Կարծիքներ