Անասնագոմում այրվել է 200 հակ անասնակեր

Անասնագոմում այրվել է 200 հակ անասնակեր

Նոյեմբերի 20-ին, ժամը 01։44-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում անասնակեր է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:54-ին, մարվել՝ 07:17-ին:

Այրվել են անասնագոմի (մոտ 80 քմ) առաստաղի փայտյա կառուցատարրերը (մոտ 40 քմ), տանիքում պահեստավորած 200 հակ և մոտ 5000 կգ, ինչպես նաև անասնագոմին հարակից մոտ 5000 կգ անասնակեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում