Կարևոր է, որ բոլորը տեղյակ լինեն՝ ինչ ճակատագիր է սպասվում անպատասխանատու հայտարարություն անողին. Թորոսյան
ՀՀ ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է անպատասխանատու հայտարարություններ անողներին և որպես հետևանք՝ դրանց հերքումներին:
Թորոսյանը գրել է.
«Չէի ուզենա ֆեյսբուքյան պատս պղտորել, բայց կարևոր է, որ բոլորը տեղյակ լինեն, թե ինչ ճակատագիր է սպասվում նման հայտարարություններ անողներին։ Նախկինում էլ են եղել թե՛ հերքողներ, թե՛ դրա համար ֆինանսական տույժեր կրողներ, բայց կարծես թե դեռ անձինք կան, որ կարիք ունեն այսպիսի հետևանքների պարբերական հիշեցման։ Նման մի անձի մասով էլ դատարանը մի որոշ ժամանակ առաջ է վարույթ ընդունել իմ հայցադիմումը։
Իհարկե այս հերքման տեքստը հերքողի էջում հիմա փակված է, քանի որ այս տեսակի մարդկանց համար անպատասխանատու հայտարարություններ անելը ավելի հեշտ է, քան դրանց համար պատասխան տալու համարձակություն ունենալը։
Հատկապես ուշադրություն եմ ուզում հրավիրել ընտրական գործընթացի վրա ստվեր գցող անպատասխանատու և հերքված հայտարարությանը, քանի որ Երևանի ավագանու վերջին ընտրություններից առաջ ուղիղ նույն բանը մեր թաղամասի կրկնվող հասցեներում գրանցված ընտրողների մասով կրկին արել էր մի լրագրող, ով իմ զգուշացումից հետո արագ հեռացրել էր այդ գրառումը՝ բարեբախտաբար իր համար»։
Գրառմանը կից՝ Թորոսյանը լուսապատճեն է հրապարակել:
Կարծիքներ