Գերմանիայի հավաքականն ընկերական խաղում հաղթեց Ֆրանսիային

Գերմանիայի հավաքականն ընկերական խաղում հաղթեց Ֆրանսիային

Գերմանիայի ազգային հավաքականն այսօր ընկերական խաղում մրցել է Ֆրանսիայի հետ և 2 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:

Հանդիպման հաշիվը բացվել է խաղի արդեն 7-րդ վայրկյանին, երբ Ֆլորիան Վիրցը Տոնի Կրոսի փոխանցումից հետո հեռահար հարվածով գրավել է ֆրանսիացիների դարպասը: Գերմանացիների առավելությունը կրկնապատկել և հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է Կայ Հավերցը՝ խաղի 49-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ:

Վերջին անգամ թիմերը միմյանց հետ մրցել են 2023 թվականի սեպտեմբերի 12-ին դարձյալ ընկերական խաղում: Այդ խաղում ևս ավելի ուժեղ էին գտնվել գերմանացիները՝ 2։1 ​​հաշվով հաղթանակ տանելով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում