Արարատ Միրզոյանը Ավստրիայի արտգործնախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Արարատ Միրզոյանը Ավստրիայի արտգործնախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Այսօր ԱԳՆ-ում ՀՀ-ի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են թե հայ-ավստրիական հարաբերությունները, թե տարածաշրջանային ու միջազգային զարգացումները։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրը, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ որոշ մանրամասներ։

Միրզոյանը նաև նշել է, որ նախարար Շալենբերգը, ողջունում և սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը և համանախագահության ջանքերն` ուղղված Լեռնային Ղարաբաղի՝ դեռ չլուծված հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև՝ իր աջակցությունն է հայտնում գոյություն ունեցող բոլոր հումանիտար խնդիրների լուծմանը, ինչպիսիք են հայ ռազմագերիների հարցը և մշակութային հուշարձանների պահպանման և մատչելիության հարցերը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում