Լուկակուն այսօր կարող է դառնալ Ինտերի ֆուտբոլիստ
«Չելսիի» ֆուտբոլիստ Ռոմելու Լուկակուի տեղափոխությունը «Ինտեր» այսօր կարող է պաշտոնապես հաստատվել։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, միլանցիներն այսօր կարող են պայմանագիր կնքել բելգիացի հարձակվողի հետ։
Ըստ աղբյուրի՝ Լուկակուն սկզբում ցանկանում էր «Ինտերում» ստանալ տարեկան 24 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն բանակցությունների արդյունքում համաձայնվել է 10-12 միլիոն եվրոյի առաջարկին։
Անգլիայի Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում Լուկակուն դարձել է 8 գոլի հեղինակ։ Հարձակվողը համարվում է «Չելսիի» պատմության ամենաթանկարժեք ձեռքբերումը։
Աղբյուրը՝ Armsport.am
Կարծիքներ