Մոլդովան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Մոլդովան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Մոլդովայի ղեկավարությունը կպահպանի չեզոքության դիրքորոշումը և չի միանա Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից ուկրաինական հակամարտության հետ կապված պատժամիջոցներին։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է նախագահ Մայա Սանդուն «Ազատ Եվրոպա» մոլդովական բյուրոյին տված հարցազրույցում։

«Կան որոշ բաներ, որոնք մենք պարտավոր ենք տրամադրել մեր քաղաքացիներին: Երկիրը թողնելով առանց էներգառեսուրսների և ապակայունացնելով իրավիճակը այստեղ, մենք ոչ մեկին չենք օգնի` ոչ Մոլդովային, ոչ Ուկրաինային, ոչ էլ Արևմուտքում մեր գործընկերներին»,- ասել է Սանդուն: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում