ՀՀ-ի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպել են

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հանդիպել է Թուրքիայի ԱԳ փոխնախարար Բերիս Էքինջիի հետ։ «Կարևոր քննարկում ունեցանք փոխնախարար Էքինջիի հետ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման առաջխաղացման և հնարավոր համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու շուրջ։ Նաև մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ»,- գրել է Կոստանյանը X-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ վաղը թուրքական Անթալիայում կմեկնարկի դիվանագիտական ֆորում, որին մասնակցելու են նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։
Կարծիքներ