Կառավարությունը տրամադրվել է 18 մլն 540 հազար դրամ՝ Շիրակի մարզում սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Շիրակի մարզպետարանին տրամադրվել է 18 մլն 540 հազար դրամ՝ մարզի երեք բնակավայրում իրականացված սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Ըստ այդմ, Պեմզաշեն համայնքի 9 փողոցների արտաքին լուսավորության ցանց է անցկացվել, Լեռնակերտում էլ 100 տոկոս արտաքին լուսավորության ցանց ունենալու համար օգտվել են տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրից, և պետություն-համայնք համագործակցության արդյունքում տեղադրվել են 56 նոր հենասյուն և 56 նոր լուսատու։
Երրորդ ծրագիրն իրականացվել է Սարապատում․ տեղադրվել են 8 հակակարկտային կայաններ, 800 հա տարածք կարկտահարությունից այսուհետ պաշտպանված կլինի։
Կարծիքներ