Հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունն անցնում է Հայաստանին, պատրաստ ենք օգնել․ Պուտին

Հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունն անցնում է Հայաստանին, պատրաստ ենք օգնել․ Պուտին

ԵԱՏՄ-ն կայացել է որպես հեղինակավոր միջազգային ասոցիացիա, ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 



Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը իր գոյության գրեթե 10 տարիների ընթացքում կրկնապատկվել է։ 

«ԵԱՏՄ-ում համագործակցությունը հաջողությամբ զարգանում է՝ բացահայտելով ասոցիացիայի երկրների տնտեսական ներուժը»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նշել է նաև, որ հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունն անցնում է Հայաստանին, պատրաստ են օգնել գործընկերներին։ Նա տեղեկացրել է նաև, որ 2024 թվականի մայիսին միության հիմնական փաստաթղթի ստորագրման հոբելյանին նվիրված գագաթնաժողովը կանցկացվի Մոսկվայում։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում