Մերկելը ԱՄՆ-ին և ԵՄ-ին կոչ է արել Ռուսաստանի վերաբերյալ ընդհանուր օրակարգ մշակել

Մերկելը ԱՄՆ-ին և ԵՄ-ին կոչ է արել Ռուսաստանի վերաբերյալ ընդհանուր օրակարգ մշակել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Եվրոպայի և ԱՄՆ-ի համար Ռուսաստանի և Չինաստանի վերաբերյալ ընդհանուր անդրատլանտյան օրակարգի մշակման անհրաժեշտության մասին:  Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 «Ռուսաստանը կրկին ու կրկին փորձում է շփոթեցնել ԵՄ անդամ երկրներին հիբրիդային առճակատման մեջ: Հետևաբար, հատկապես կարևոր է, որ մենք մշակենք Ռուսաստանի վերաբերյալ ընդհանուր անդրատլանտյան օրակարգ, որը, մի կողմից, իհարկե, համագործակցության առաջարկներ է անում, բայց մյուս կողմից հստակ նշում է տարբերությունները: Ես կարող եմ միայն համաձայնվել ԱՄՆ նախագահի հետ ուժեղ եվրոպական դաշինքի վերաբերյալ: Ավաղ, Ռուսաստանը չի աշխատում այդ ուղղությամբ»,-ասել է Մերկելը` Մյունխենի անվտանգության համաժողովի առցանց միջոցառման ժամանակ:

Նրա խոսքերով` «էլ ավելի բարդ խնդիր է» մշակել «օրակարգ» Չինաստանի վերաբերյալ, որը «համակարգային» մրցակից է, բայց միևնույն ժամանակ Չինաստանն անհրաժեշտ է գլոբալ խնդիրներ լուծելու համար, ինչպիսիք են կենսաբազմազանության պահպանումը և կլիմայի փոփոխության դեմ պայքարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում