Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

Նոյեմբերի 24-ից 25-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Արտաշատ և Մասիս, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 9 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում