Բելգիայում աշակերներին վիրտուալ գումար կտան` դպրոց ոտքով կամ հեծանիվով գնալու համար
Բելգիայի Գենկ քաղաքում դպրոցականները, որոնք ոտքով կամ հեծանիվով դպրոց կգնան, կստանան վիրտուալ գումար, գրում է Europulse-ը։
Այսպիսով, երկիրը փորձում է խթանել էկոլոգիական տրանսպորտի տարածումը։
Ստուգելու համար, թե աշակերտներն իսկապե՞ս ոտքով կամ հեծանիվով են դպրոց եկել, նրանց ուսապարկերին կկցվեն զգայակներ։ Այս սարքերը չափելու են երեխաների շարժման արագությունը և նրանց անցած հեռավորությունը։
Վերջում առավել երկար ճանապարհը հաղթահարողները կպարգևատրվեն գումարով։ Դրանք կլինեն վիրտուալ միջոցներ՝ սպորտային խմբակների բաժանորդագրության կամ քաղաքային գրադարանում գրանցման համար վճարելու համար:
Կարծիքներ