Սերգեյ Շոյգուն և Շերալիզ Միրզոն քննարկել են Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը

Սերգեյ Շոյգուն և Շերալիզ Միրզոն քննարկել են Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալիզ Միրզոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

«Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են տաջիկա-աֆղանական սահմանային իրավիճակը և Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում իրավիճակի սրման հետ կապված հարցերը», - ասել են գերատեսչությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում