Զիեշը Մարոկկոյի հավաքականում խաղալու համար ստացած գումարներն ուղղում է կարիքավորներին

Զիեշը Մարոկկոյի հավաքականում խաղալու համար ստացած գումարներն ուղղում է կարիքավորներին

«Չելսիի» և Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Հակիմ Զիեշն ազգային հավաքականում հանդես է գալիս հատուկ պայմաններով։  Armsport.am֊ի հաղորդմամբ, այս մասին իր սոցիալական ցանցում հայտնում է ինսայդեր Խալեդ Բեյդունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողը ազգային հավաքականում խաղալու համար վաստակած ոչ մի դոլար չի վերցրել։ Նա հասույթը տալիս է իր թիմի աշխատակիցներին և իր հայրենի երկրում աղքատ ընտանիքներին: Հակիմը ազգային հավաքականի գույները պաշտպանում է 2015 թվականից, մինչդեռ նա ծնվել է Հոլանդիայում։

2018 թվականին Զիեշը մասնակցել է Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա հանդիպումներ է անցկացրել Իրանի, Պորտուգալիայի և Իսպանիայի հետ։ Կատարում ընթացող աշխարհի առաջնությունում նա գոլի հեղինակ է դարձել Կանադայի հետ խմբային փուլի վերջին խաղում (2:1):

Դեկտեմբերի 10-ին Մարոկկոյի հավաքականը ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչում կմրցի Պորտուգալիայի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում