Eurowings ավիաընկերությունն ընդլայնում է ուղղությունները դեպի Գերմանիա
Eurowings ավիաընկերությունը մեկնարկում և վերսկսում է չվերթերը դեպի Գերմանիայի մի շարք քաղաքներ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի տարածած հաղորդագրությունից, Բեռլին-Երևան-Բեռլին մեկնարկային չվերթերը կգործարկվեն ս.թ. մայիսի 4-ից՝ շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ:
Դյուսելդորֆ-Երևան-Դյուսելդորֆ երթուղով չվերթերը կվերսկսվեն ս.թ. փետրվարի 12-ից՝ շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի:
Քյոլն-Երևան-Քյոլն երթուղով չվերթերը կվերսկսվեն ս.թ. մայիսի 2-ից՝ շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի:
Կարծիքներ