Առաջին տվյալները՝ «Ազերսուն» գործարանում հրդեհի հետևանքով կրած վնասներից
Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հրդեհի հետևանքով «Ազերսուն» արդյունաբերական պարկի կրած վնասի չափի մասին առաջին տվյալներն են հրապարակվել:
Հաղորդվում է որ այրված պաշարները ոչ միայն ներքին շուկայի համար էին, այլև արտահանվում էին։
Հասցված վնասը չափվում է տասնյակ միլիոն մանաթով։
«Միայն արտադրանքի կորստից վնասը կարող է կազմել մոտ 20-30 մլն մանաթ։ Եվ դա, չհաշված կորցրած սարքավորումները», - ԱՊԱ-ին հայտնել է աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ այժմ պետք է ստեղծվի նոր պահեստային տարածք, որը նույնպես պահանջում է մեծ միջոցներ։
Կարծիքներ