Այովա նահանգի դպրոցում հրաձգության հետևանքով երկու աշակերտ է զոհվել

Այովա նահանգի դպրոցում հրաձգության հետևանքով երկու աշակերտ է զոհվել

Առնվազն երկու մարդ է զոհվել երկուշաբթի օրը Այովա նահանգի Դե Մոյն քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին ամերիկյան հեռուստաալիքներով հեռարձակվող մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքի ոստիկանության վարչության ներկայացուցիչը։

«Երկու հոգի մահացել է հիվանդանոցում, երկուսն էլ դպրոցի աշակերտներ են եղել»,- ասաց նա։ Երրորդ տուժածը, ով ուսումնական հաստատության աշխատակից է, ծանր վիճակում է, նա պետք է վիրահատվի։

Ոստիկանության բաժնի ներկայացուցիչը նշել է, որ իրավապահներին հաջողվել է բերման ենթարկել հրաձգության մեջ կասկածվող բոլոր երեք անձանց, նրանց դեռ մեղադրանք չի առաջադրվել։ Հարձակումը, ըստ իրավապահների, ծրագրված էր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում