Ապագան հնարավոր կլինի կառուցել՝ դասեր քաղելով անցյալից և ընդհանուր ցավից. Էրդողան

Ապագան հնարավոր կլինի կառուցել՝ դասեր քաղելով անցյալից և ընդհանուր ցավից. Էրդողան

Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա վերաբերյալ հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն՝ թե իբր 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ հայտարարությունները միակողմանի են, խեղաթյուրում են պատմական փաստերը, վնասում են հաշտեցման ջանքերին:

«Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու Անկարայի առաջարկին, ինչպես նաև Հայաստանի հետ սկսված կարգավորման գործընթացին»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Թուրքիայի նախագահն էլ հանդես է եկել արդեն ավանդական ապրիլքսանչորսյան ուղերձով, ցավակցություն հայտնել 1915 թվականի դեպքերի կապակցությամբ։

Պատրիարքարանին և հայ համայնքին ուղղված ուղերձում նա ընդգծել է կարեկցանքի, փոխըմբռնման և խաղաղության կարևորությունը: Էրդողանը կրկին խուսափել է տեղի ունեցածին իրական գնահատական տալուց՝ նշելով, թե իբր « հայերը զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում ի հայտ եկած ծանր պայմանների հետևանքով» և ցավակցություն է հայտնել նրանց թոռներին:

Թուրքիայի նախագահը վստահություն է հայտնել, թե ապագան հնարավոր կլինի կառուցել՝ դասեր քաղելով անցյալից և ընդհանուր ցավից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում