Լեհաստանում կորոնավիրուսի պատճառով մահացածների թվի ռեկորդային աճ է գրանցվել՝ 954
Լեհաստանում կորոնավիրուսով վարակումից հետո մահացածների թվի օրական աճը կազմել է 954: Այդ մասին են վկայում հանրապետության առողջապահության նախարարության՝ ապրիլի 8-ին տարածված տվյալները:
Նշված է, որ 241 մահ կապված է անմիջականորեն COVID-19-ի հետ, եւս 713-ը՝ ուղեկցող հիվանդությունների հետ: Մահացության վերջին հակառեկորդը Լեհաստանում սահմանվել էր նոյեսմբերի 25-ին, երբ երկրի առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր 674 մահերի մասին:
«Մահացու վախճանների այսօրվա բարձր թիվը բուժհիմնարկներից տեղեկատվության ուշացած ստացման արդյունքն է, որն առաջացել է տոնական շրջանի պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ