Զոհված ևս 81 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Զոհված ևս 81 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 81 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։

Հիմնադրամից հայտնում են, որ այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4024-ն է, որից 3608-ը` այս պատերազմի արդյունքում, 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1,2 կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում