«Սիարան» փոթորկից մեկ շաբաթ անց մոտ 20 հազար մարդ մնում է առանց էլեկտրականության
Բրետանի շրջանում (Արևմտյան Ֆրանսիա) Սիարան փոթորկից մեկ շաբաթ անց առանց էլեկտրականության է մնում գրեթե 20 հազար մարդ։ Այս մասին ասվում է ֆրանսիական Enedis էլեկտրացանցային օպերատորի հայտարարության մեջ։
«Այս շաբաթ օրը՝ նոյեմբերի 11-ին, Բրետանիում վերականգնվել է էներգամատակարարումը հաճախորդների 97%-ին», - նշվում է տեքստում։
Ամենաշատը տուժել է Ֆինիստերի դեպարտամենտը, որտեղ 14700 մարդ մնացել է առանց էլեկտրականության։
Էնեդիսը նշել է, որ 2,4 հազար աշխատակից շարունակում է աշխատել տուժած տնային տնտեսություններին էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։
Կարծիքներ