Մոսկվայում ավտոտնակ-կինոթատրոն նախագծելու մրցույթի հաղթող են ճանաչվել հայ ճարտարապետները  

Մոսկվայում ավտոտնակ-կինոթատրոն նախագծելու մրցույթի հաղթող են ճանաչվել հայ ճարտարապետները  

 

Օրերս Մոսկվայում ամառային ավտոտնակ-կինոթատրոն է բացվել, որի հեղինակը հայաստանյան SNKH ճարտարապետական ընկերությունն է։

Վերջինս, մասնակցելով ժամանակակից արվեստի մրցույթին, որի շրջանակում պետք է հավաքագրվեին կրեատիվ կինոթատրոնների գաղափարներ, ներկայացրել է սեփական տարբերակն և հաղթել։

Մրցույթին մասնակցել են շուրջ 136 մասնակիցներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղստանից և Ռուսաստանից։

SNKH ճարտարապետական ընկերության տնօրեն Աշոտ Սնխչյանի խոսքով՝ մրցույթը բացառիկ հնարավորություն էր նախագծելու և կառուցելու այսպիսի մի կառույց, որը հետաքրքիր փորձություն էր անգամ ամենահաջողված, արհեստավարժ ճարտարապետների համար։

«Սա մեծ թռիչք էր մեր ընկերության համար` այսպիսի մասշտաբային մրցույթում հաղթելու առումով։ ՄԵնք հուսով ենք, որ Մոսկվայի բնակիչները կսիրեն այս կինոթատրոնը»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում