Թրամփը խոստովանել է, որ շնաձկներից խուճապահար է լինում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ատում է շնաձկներին եւ խուճապահար լինում։ Սպիտակ տան ղեկավարն իր կողմնակիցներին հայտնել է, որ օվկիանոսում բնակվող գիշատիչների «մեծ երկրպագու» չէ, փոխանցում է RG-ն։
Այս թեման ջրի երես էր ելել Փենսիլվանիայում նախընտրական միջոցառման ժամանակ, երբ նախագահը Իրաքի շուրջ զրույցից սահուն անցում էր կատարել, այսպես կոչված, ԳՄՕ-մոծակների թեմային, որոնց սկսել են Ամերիկայում բազմացնել սովորական վնասակար միջատների դեմ պայքարելու համար։ Թրամփն այնուհետեւ անսպասելիորեն սկսել էր խոսել շնաձկների մասին՝ դեմքի արտահայտությունը փոխված։ «Ես շնաձկների մեծ երկրպագու չեմ։ Չգիտեմ՝ քանի՞ ձայն կկորցնեմ»,- հավելել էր քաղաքական գործիչը։
Պարզ չէ, թե ինչու է ԱՄՆ առաջնորդը հանկարծ խոսել շնաձկների մասին, բայց Washington Post պարբերականը ենթադրել է, որ նա, հավանաբար, Discovery ալիքում դիտել է Shark Week հաղորդումը, որի մասին վերջերս հիշատակել էր Միչիգանի նահանգապետ Գրետխեն Ուիթմերը։ Թրամփը ընտրողների հետ հանդիպման ժամանակ նաեւ հայտնել է իր անբարեհաճությունը նրա հանդեպ։
Նա կոշտ է հանդես եկել նաեւ շնաձկների փրկության հիմնադրմանի ստեղծման դեմ՝ հայտարարելով, որ ինքն ավելի կարեւոր գործեր ունի։ Առաջին անգամ չէ, որ Թրամփն իր անբարեհաճությունն է հայտնում այս գիշատիչ ձկների հանդեպ, հայտնում է Guardian-ը։ 2013 թվականին Թրամփը Twitter-ում նշել էր․ «Կներեք, ես պարզապես շնաձկների երկրպագու չեմ, եւ մի անհանգստացեք, նրանք դեռ երկար կլինեն այն բանից հետո, երբ մենք կհեռանանք»։ Երկրորդ թվիթում նա հավելել էր․ «Իմ (անբարեհաճության) ցուցակում շնաձկները վերջին տեղում կլինեն, բացի, հավանաբար, ձախողակներից եւ նախանձողներից»։
2011 թվականին դերասանուհի Սթորմի Դենիելսը, որը պնդում էր, թե Թրամփի հետ սիրավեպ է ունեցել, պատմել էր, որ նա շնձկներից շատ է վախենում։ Նրա խոսքով՝ մի անգամ ապագա նախագահն ասել էր․ «Ես նվիրատվություն են կատարում բոլոր բարեգործական կազմակերպություններին։ Բայց երբեք փող չէի տա նրանց, ովքեր օգնում են շնաձկներին։ Ես հույս ունեմ, որ բոլոր շնաձկները կսատկեն»,- հայտնել էր Դենիելսը՝ հավելելով, որ Դոնալդը մի անգամ շատ ազդեցիկ քաղաքական գործչի հետ զրույցն ընդհատել էր, երբ հեռուստացույցով սկսել էին ծրագիր ցուցադրել շնաձկների մասին։
Կարծիքներ