Ֆիլիպիններում տեղի Է ունեցել 5,4 եւ 5,5 մագնիտուդներով երկու երկրաշարժ
Փետրվարի 4-ին 5,4 եւ 5,5 մագնիտուդներով երկրաշարժեր են տեղի ունեցել Ֆիլիպինների համապատասխանաբար Լուսոն եւ Բատանես կղզիների ափի մոտ: Այդ մասին հայտնել Է հանրապետության Հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտը:
Ինստիտուտի տվյալներով՝ առաջին երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Սամբալեսի նահանգի Լուսոն կղզուց 125 կիլոմետր դեպի հյուսիս - արեւելք: Օջախն ընկած եղել 40 կիլոմետր խորության վրա:
Գրեթե կես ժամ անց Ֆիլիպինների մի այլ մասնում տեղի Է ունեցել 5,5 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը: Դրա Էպիկենտրոնը գտնվել Է Բատանեսի նահանգի համանուն կղզուց 93 կիլոմետր դեպի հյուսիս - արեւելք:
Օջախն ընկած Է եղել 14 կիլոմետր խորության վրա: Որոշ ժամանակ անց նույն շրջանում առաջացել Է սակավ ուժով կրկնական ցնցում: Ցունամիի սպառնալիք չկա, ավերածությունների մասին տեղեկավության չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ