ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի երեխաները ԱՄՆ քաղաքացի են
Դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո փողոց դուրս եկած ընդդիմադիրները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի համոզեն հանրությանը, թե «հայրենիք են փրկում»: Հայրենիքի փրկությամբ զբաղվող ընդդիմադիրների շարքից առանձնահատուկ ուշադրության է արժանի Սյունիքի նախկին մարզպետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
Այս մասին հայտնում է Հայկական Ժամանակը:
ՀԺ-ի տեղեկություններով՝ դեռևս 2018 թվականին Վահե Հակոբյանի և Էլիզաբեթ Պետրոսյանի երկվորյակ զավակները լույս աշխարհ են եկել ԱՄՆ-ում և ստացել ԱՄՆ քաղաքացիություն:
Նրա զավակներն են Մաքսիմ-Ֆելիքսը և Էրիկա-Էլիզաբեթը:
Կարծիքներ